ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագրով դասընթաց Գյումրիում

«Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագրով դասընթաց Գյումրիում
16.09.2020 | 12:19

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում սեպտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա «Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագիրը կրող դասընթաց։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն այն կարևոր դրույթները և գործիքները, որոնք օգնում են մշակութային ոլորտի կառույցներին և ներկայացուցիչներին ավելի արդյունավետ դարձնել ստեղծագործական պրոցեսը ու առաջխաղացումը և հնարավորինս շատ հանրայնացում են ապահովում մշակութային նախագծերին և միջոցառումներին՝ հասցնելով դրանք հանրության լայն շերտերին։
Դասընթացը կվարի PR մասնագետ, մշակութային լրագրող Ռոզա Գրիգորյանը և «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնների ցանցի ստեղծագործական ղեկավար, երաժիշտ Ալեքս Միրզոյանը։


Հանդիպումը կազմակերպել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «ԼՈՖԹ» ինքնազարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ վերջերս երկու բանախոսների մասնակցությամբ իրականացվեց «Դասական ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով առցանց դասընթաց-քննարկում:

Դիտվել է՝ 5255

Մեկնաբանություններ